Փաշինյանն ինքն իրեն ծախեց, որ արտահերթ ընտրություններով չեն կարող իշխանություն պահել. Մանուկյան
«Ընդդիմությունը չգնաց զիջումների»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, դա իշխանության բարի կամքի դրսևորում չէ, այլ Հայրենիքի փրկության շարժան անդադար պայքարի արդյունք:
«Մի կարևոր արձանագրում անեմ. չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, չկա վարչապետի հրաժարական, նշանակված չէ ընտրության օր՝ հաստատված Բաղրամյան 26-ում: Վստահություն չկա, որ լինելու են արտահերթ ընտրություններ:
Մի քանի ամիս առաջ էլ խոսեցին արտահերթ ընտրությունների մասին, հետո հայտարարեցին հանրության շրջանում ցանկություն չկա: Հայրենիքի փրկության շարժման կողմից հենց մի քիչ ուժեղ պայքար եղավ, միանգամից հիշեցին փրկօղակը՝ արտահերթ ընտրությունները:
Չլիներ փողոցային պայքարը, ամբողջ երկրով քաղաքական պայքարն այս իշխանության հեռացման համար, Փաշինյանը որևէ արտահերթ ընտրությունների մասին չէր էլ մտածի»,- ասաց Գ.Մանուկյանը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ենթագիտակցորեն ծախեց. «Իրենք գիտակցում են, որ լինի էլ արտահերթ ընտրություններ, այդ ընտրություններում չեն ունենալու կարևոր մասնակցություն: Փաշինյանն ասում է՝ եթե իշխանության մասին մտածեինք, արտահերթ ընտրությունների չէինք գնա: Ինքն իրեն է ծախսում, որ արտահերթ ընտրություններով չեն կարող իշխանություն պահել: Մնալու են պատմության աղբանոցում»:
Գ.Մանուկյանը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը կա, պայքարն էլ չի դադարել, շարունակվում են Շարժման մարզային հանդիպումները, և պարտադիր չէ, որ դրանք անպայման լուսաբանվեն:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանաք, որ մեղավոր հռչակի զոհվածներին. Գեղամ Մանուկյան
- Դուք 3 տարի տունտունիկ եք խաղացել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
- Գեղամ Մանուկյանի գրառումից հետո ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը
- Իշխանություններին վտարել՝ մինչև արտահերթ
- Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին
- Արտահերթ ընտրությունների վրա ազդելու են Թուրքիան և Ադրբեջանը՝ պաշտպանելով կոնկրետ շրջանակների. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան