Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության 2020 թվականի ծրագրի մասին զեկույցը։
Իր խոսքում նա անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին։
«Ես այսօր պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների և հարցերի պատասխանը տալ։ Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռնումներ։ Ուզում եմ սկսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից, թե պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է մեր կորուստները՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս չունի։ ԳՇ պետը նման բան չի ասել, դա նաև ձայնագրությամբ է արձանագրված»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ խոսքը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի մասին է, որտեղ Օնիկ Գասպարյանը ասել է, թե «հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց խնդիրը, և մինչև վերջ կկատարեն»։
Ընդ որում, նա ընդգծեց, որ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է, որ «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք ունեցած ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը, և ջախջախել նրա խմբավորումներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան