Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով:
Ամերիաբանկից հայտնում են, որ դոլարային պարտատոմսերը թողարկվել են 100 դոլար անվանական արժեքով` 4,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ դրամային տրանշը թողարկվել է 100 հազար դրամ անվանական արժեքով` 9.5% եկամտաբերությամբ:
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ «Ամերիաբանկի» ինտերնետային կայքում` դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ, իսկ դոլարայինի դեպքում` այստեղ:
Բանկից նաև տեղեկացնում են, որ թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով Ամերիաբանկը շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 20 թողարկում` 13 դոլարային և 7 դրամային` ընդհանուր 111.2 մլն դոլար և 27.1 մլրդ դրամ ծավալներով:
Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև որպես տեղաբաշխող: Բանկն իրականացրել է մի շարք նորարարական և եզակի նախագծեր, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, հայաստանյան շուկայում ոչ ռեզիդենտի կողմից առաջին թողարկման տեղաբաշխումը, ինչպես նաև առաջին լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
- FRV-ն, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտել է ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
- Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
- Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ
- Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
- Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան