14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
Արցախում ապրիլի 13-ին կատարվել է 133 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5351 քաղաքացու հետազոտություն, որից 687-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2571 դեպք: Կատարվել է 22 806 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 12.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին