Պուտինը երկրորդ դեղաչափն է պատվաստվել Covid-19-ի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ դեղաչափով։ Այս մասին գրում է Tass-ը։
«Հենց հիմա ես ստացա երկրորդ պատվաստումը», - այսօր ասել է Պուտինը՝ Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստում:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ համաճարակը շուտով կթուլանա, այդ թվում՝ պատվաստումների շնորհիվ:
«Հուսով եմ, որ համաճարակը շուտով կնահանջի, այդ թվում նաև պատվաստումների շնորհիվ, որոնք մենք ակտիվորեն տարածում ենք», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում