ԱԺ-ի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Ազգային ժողովի մոտ լարված իրավիճակ է։ Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն ԱԺ-ի մոտ էր՝ կարմիր փուչիկներով և կարմիր հեղուկով լցված շիշով: Նա պատրաստվում էր «արյուն» բացել ու թափել ԱԺ մուտքի մոտ, սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
Ոստիկանները ԱԺ մոտից բերման են ենթարկել ևս մեկ քաղաքացու, ով փորձել էր մտնել Դեմիրճյան փողոց:
Հիշեցնենք, որ ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը, քանի որ քաղաքացիները ցանկանում են Դեմիրճյան փողոցի վրա գտնվող ԱԺ մուտքի մոտ հարցեր ուղղեն պատգամավորներին:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանաք, որ մեղավոր հռչակի զոհվածներին. Գեղամ Մանուկյան
- Նիկոլն ԱԺ-ն 4 կողմից փակել է, այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես. Պատերազմի մասնակից
- Գեղամ Մանուկյանի գրառումից հետո ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում