Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորումը»,-Աժ-ում հայտնեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ հստակ ընդգծում են, որ ժամանական է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրեի հիման վրա:
Նա նաև նկատեց, որ համանախագահները փաստել են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր կետերն են կյանքի կոչվել և կոչ են արել ապահովել ռազմագերիներին և պահվող անձանց անհապաղ վերադրաձը, մյուս կողմից էլ կոչ են արել պահպանել մշակութային ժառանգությունը և թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը Արցախ:
«Դրանով Ադրբեջանին հորդորում են կատարել նոյեմբրի 9-ին իր վրա վերցրած հանձնառությունները և միջազգային պարտավորությունները և հրաժարվել դեստրուկտիվ ապակառուցողական դիրքորոշումներից և որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի համաձայնության ամբողջական իրականացումը»,- մեկնաբանեց ԱԳ նախարարը:
Ըստ Արա Այվազյանի՝ Համանախագահները կոչ են անում սկսել բարձր մակարդակի խորհրդակցություներ, իսկ Հայաստանը երբեք էլ չի խուսափել հանդիպումներից, բայց դրա համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և ձևակերպել հստակ օրակարգ:
Նախարարի խոսքով Ադրբեջանն իր ռազմատենչ ապակառուցողական և հայատյաց հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը և նրա կարծիքով ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ առավել թիրախային Ադրբեջանին հասցնելով, որ պետք է զերծ մնա հակահայկանա թշնամանկան գործողություններից: