Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ համաձայնագրերը. Լուկաշենկո
Պաշտոնական Մինսկն ամբողջությամբ պաշտպանում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է BelTA-ն։
«Մենք անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում տևական խաղաղության հիմք», - ասել է Լուկաշենկոն։
Բացի այդ, Բելառուսի նախագահը շեշտել է, որ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները տեղափոխվել են երկկողմ տնտեսական համագործակցության նոր մակարդակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան