Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում. Փաշինյան
ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ։
«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ։«Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու։Մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն արտահերթ ընտրություններ ՝2020 թվականի հունիսի 20-ին»,- պատասխանեց Փաշինյանը։