Դե Բրյույնե. «Սիլվան ինձ ավելի ուժեղ կդարձնի»
«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Քևին դե Բրյույնեն համոզված է, որ Դավիդ Սիլվան իրեն ավելի լավը կդարձնի: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, ով գոլ+գոլային փոխանցում համակարգով ունի 31 միավոր՝ 34 խաղում, հավատում է, որ կարող է բարելավել խաղի որակը: Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» սենսացիոն պարտություն են կրել «Վեստ Հեմից»՝ 1:2 հաշվով»: «Սիթիի» կազմում միակ գոլը խփել է Դե Բրյույնեն. դա նրա առաջին գոլն էր նոր թիմի կազմում:
«Ակնհայտ է, որ Դավիդ Սիլվան հիասքանչ ֆուտբոլիստ է և շատ կարևոր է թիմի համար: Կարծում եմ, որ խաղիս որակը բարելավելու միակ տարբերակը լավ խաղացողների հետ հանդես գալն է: Այս ակումբում լավ խաղացողները շատ են: Այստեղ ամեն բան փոքր-ինչ այլ է, բայց ավելի լավ հանդես կգամ, երբ վերջնականապես հարմարվեմ թիմին: Սա ընդամենը սկիզբն է, և ինձ վրա ճնշում չեմ զգում: Ուղղակի փորձում եմ ցուցադրել իմ խաղը»,- բելգիացու խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում