Շուրջ 2200 տոննա բեռ է տեղափոխվել Արցախի օկուպացված տարածքներ
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանը օկուպացրել է 2020 թվականի պատերազմում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար նախատեսված 100 տոննա բեռով Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասներեքերորդ շարասյունը, որը բաղկացած էր 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մադաղիս-Քարվաճառ երթուղով: Տեղափոխվել են էլեկտրամատակարարման համակարգերի վերականգնման համար շինանյութեր և սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օգնությամբ ավտոմեքենաների տասներեք շարասյուն տեղափոխել է շուրջ 2200 տոննա բեռ:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- «Արցախն իր վերահսկողության տակ գտնվող ճանապարհով թույլատրում է ռազմական նշանակության շարասյունների շարժերը»
- Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում