Նիկոլն ԱԺ-ն 4 կողմից փակել է, այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես. Պատերազմի մասնակից
Երևանի Դեմիրճյան փողոցը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից: Այն փակվեցին ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի կոչից հետո, որ գնում են ԱԺ. «Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում է հերթական քառօրյան: Նիստին ներկա է Նիկոլ Փաշինյանը:
Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը մեքենայով ցանկացավ անցել Դեմիրճյան փողոցով, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին:
«Նիկոլը Ազգային ժողովը 4 կողմից փակել է: Այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես, այ թուրքի ագենտ: Եկել, մտել եք այստեղ ու ձեզ ծափ եք տալիս: Արցախը հանձնցիք, ծախեցիկ, հիմա էլ ծափ եք տալի՞ս, սրիկաներ: Նիկոլ, դու քո հալը տեսնելու ես, ստախոս»,- բղավում է Մ. Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն ինքն իրեն ծափահարեց ու գնաց
- Գեղամ Մանուկյանի գրառումից հետո ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը
- Արցախում վիրավորված Մանուել Մանուկյանը Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան