
Ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն ինքն իրեն ծափահարեց ու գնաց
Այսօր Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում և Արցախում ապագա կա, և նրա այդ հայտարարությունից հետո ԱԺ-ում հնչեցին ծափահարություններ:
«Մենք ծափահարել ենք, որովհետև Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։ Ապագա ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն բոլորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե պատգամավորների ծափահարությունների պատճառը որն էր:
Նա, ձայնը բարձրացնելով նշեց՝ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, ապա սկսեց ծափահարել։
Այլ հարցերի Ալեն Սիմոնյանը չպատասխանեց։