«Այդպես էր պետք». Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին
«Այդպես էր պետք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանական խմբակցության պատգամավորները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին։
Նրա խոսքով, ծափահարությունները չէին վերաբերում զոհերին։
Ապա, դիմելով լրագրողներին, նա ասաց. «Ես առանձնապես ձեր հարցերին պատասխանելու խնդիր չունեմ»։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատգամավորները խնդիր ունեին ծափերով Փաշինյանի աչքին լավը երևալու։ Ի պատասխան Արփի Դավոյանը բղավեց. «Դա դուք չեք որոշում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան