Այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանաք, որ մեղավոր հռչակի զոհվածներին. Գեղամ Մանուկյան
«Հիմա արդեն սուտ խոսելու հետ մեկտեղ դուրս է եկել թրջված գառի վիճակից, որ նոյեմբերի 10-11-ին էր ու սկսել է մեղքը բարդել բոլորի վրա: Այսօր արդեն ինքն ընդհանրապես մեղավոր չէր»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին:
Ըստ նրա, այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանանք, որ մեղավոր հռչակի զոհվածներին, միայն իր դավաճանությունը, իր կառավարման հետևանքով պատերազմի պարտությունն իր վրայից հեռու տանի:
«Արդեն հանրության խելագրության հասցրեց, որ մարդ կարող է իրար հետևից ԱԺ ամբիոնից այդքան սուտ խոսի: Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է: Այսօր Ազգային ժողովում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին, սուտ էր խոսում, ձեռքերը լվանում էր: Ուրիշի վրա էր մեղքը բարդում: Իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արարատ Միրոզյանն ու Արայիկ Հարությունյանն էլ գլուխները կախ սպասում էին, թե ինչ են խոսել ամուսիններով: Այդ օրն է հարցազրույց տվել ՌԲԿ-ով ու խոսել օպերացիայի մասին: Այդ փաստերը մի օրը աչքը կկոխեն շատ այլ փաստերի հետ շատ այլ ստերի դեմն առնելու համար»,- ասաց Գ. Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյան: Ներկա է Նիկոլ Փաշինյանը: Նրա հայտարարություններից մեկից հետո «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարեցին նրան:
«Այսօր նաև գործ ունեցանք ուսապարկերի նոր մի հոգեկան ստրկության դրսևորման հետ, երբ ծափերով և հոտնկայս կարող են դավաճանական ելույթը ողջունել, խոսել լուսավոր ապագայի մասին, երբ դեռ ծաղիկները մեր զոհվածների շիրիմներին չորացած չեն, բազմաթիվ մեր տղաների աճյուններ դեռ ամփոփված չեն շիրիմներում:
Մարդ, որը կործանման տարավ երկիրը, պետական համակարգը, բանակը, հերթական խաբեության նոր փուլն է սկսում՝ խոսելով լուսավոր ապագաների մասին: Նա մնալու է իր պարտված անցյալում և ժողովուրդն այդպես էլ նրան տրորելու է այդ անցյալի մեջ»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որ գնում է Ազգային ժողով: Դրանից հետո Դեմիրճյան փողոցը ոստիկանները փակեցին: Իսկ այժմ մի շարք քաղաքացիներ են հավաքված ԱԺ մոտ:
«Որպես քաղաքացի գրառում եմ արել: Այս իշխանությունն այնքան է վախենում ամեն մի քաղաքացուց, որ ոստիկանությունը բերել, լցրել է այստեղ, որովհետև հասկանում են, որ հոգեկան խանգարված մարդու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ինչպիսնն է»,- ասաց Գ. Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հիշեցում՝ ի պատասխան Փաշինյանի. Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին
- Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր. Ռ. Քոչարյանի գրասենյակի համակարգող
- Նիկոլն ԱԺ-ն 4 կողմից փակել է, այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես. Պատերազմի մասնակից
- Դուք 3 տարի տունտունիկ եք խաղացել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
- Գեղամ Մանուկյանի գրառումից հետո ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը
- Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին. Գորգիսյանը՝ Փաշինյանին
- Գեղամ Նազարյան. Ուշադիր լսիր, Հայաստանն Արցախի հետ ունի ապագա, բայց առանց քեզ
- «Այդպես էր պետք». Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին
- Պետք է հասկանալ, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
- Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի 7 տարածքի վերադարձ. Փաշինյան
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին