Մենք մնացել ենք անպաշտպան կենսաբանական վտանգի առջև. Գրիգոր Գրիգորյան
«Հայաստանում արդեն գործում է ամերիկյան կենսաբանական 12 լաբորատորիա, ցավոք սրտի, չունենք դրանցով անաչառ զբաղվող պատկան մարմիններ, մնացել ենք անպաշտպան կենսաբանական վտանգի առջև»,- ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
Նա նշեց, որ մարդկանց նեղ շրջանակի է հայտնի, թե ինչով են զբաղվում կենսաբանական լաբորատորիաները:
«Իմ կարծիքով, հանդիսանում են երկակի նշանակության ռազմական օբյեկտներ, ցանկացած րոպե կարող են թիկունքից հարված կատարել: Երբ որ հարված կատարվի կենսաբանական լաբորատորիայից, «Բայրաքթարը» մանկապարտեզ է: Վարակիչ հիվանդությունները, որոնց հարուցիչներն այսօր պահպանվում են այդ լաբորատորիաներում, կարող են օրերի ընթացքում մեզ էթնոցիդի ենթարակել մեր իսկ հայրենիքում: Այդ լաբորատորիաների գործունեությունը պետք է լինի պետական մարմինների խիստ վերահսկողության ներքո»,- ասաց նա:
Գ. Գրիգորյանի խոսքով, հայաստանյան պետական մարմիններն այդ լաբորատորիաները ոչ թե վերահսկում են, այլ բավականին տեղեկատվություն ունեն, որ այսօր այդ լաբորատորիաներն են վերահսկում պետական մարմիններին, քանզի դրանք հանդիսանում են ռազմական օբյեկտներ, դրանք դանդաղեցված ռումբեր են, կարող են պայթեցվել ցանկացած րոպե, երբ դրանց տերերը ցանկանան, այդ լաբորատորիաների աշխատակազմն է որոշում՝ ինչ հիվանդության դեմ պատվաստել, որի դեմ՝ ոչ:
«Օրինակ, AstraZeneca-ն իրավական, անկախ երկրներում կհանվեին կիրառությունից, ինչպես արվեցին եվրոպական մի շարք երկրներում, Ավստրալիայում, քանի որ առաջացնում է թրմբոզներ, մարդիկ են մահանում: Մեր երկրում, քանի որ պատվեր է իջեցված ու մարդիկ խոսք են տվել, որ կօգտագործեն, նրանք, այնուամենայնիվ, այդ բոլոր գիտելիքահեն փաստերն ունենալով, փորձեցին AstraZeneca-ով փոխարինել Sputnik V-ն, բայց քանի որ գտնվեցին մասնագետներ, որոնք ի ցույց դրեցին այդ հանցավոր մոտեցումը, միջանկյալ որոշում ընդունվեց կիրառել երկուսն էլ»,- ասաց Գ. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում պատվաստվելը դարձել է նույնքան վտանգավոր, որքան չպատվաստվելը. Գրիգոր Գրիգորյան
- Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
- «AstraZeneca»-ով պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ 55 և ավելի. Անահիտ Ավանեսյան
- Դեղերի Եվրոպական գործակալությունը հաստատում է AstraZeneca-ի և թրոմբոզի միջև կապը
- Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
- Փաստաբանը՝ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները