Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ դուք գնացել եք արկածախնդրության. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին
«Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ նրանք ձեզ խորհուրդ են տվել և դուք չեք լսել ու գնացել եք արկածախնդրության»,- Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով որ նա պաշտպանության գծով ունեցել է երկու խորհրդական, որոնք պետք է օգոստոսի 21-ի ԳՇ պետի՝ փաշինյանի պնդմամբ սխալ զեկույցից հետո խորհուրդներ տային:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե Փաշինյանի խորհրդականները թողել են, որ իրեն խաբեն, թե իրենք էլ են աջակցել գլխավոր շտաբի պետի զեկույցին:
Փաշինյանն ասաց, որ խոսքը գնում է խորհրդակցությունների գաղտնազերծված տեղեկատվությունների մասին և կքննարկեն դրանք հրապարակելու հնարավորությունը, եթե տեսնեն, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում:
Գևորգ Գորգիսյանը նկատելով, որ այդ խորհրդականներից մեկը պաշտպանության նախարարն է, մյուսը վերջերս ԳՇ պետի տեղակալ է նշանակվել, Փաշինյանին հարցրեց. «Հետաքրքիր է իմանալ, թե ինչ են նրանք խորհուրդ տվել, եթե նրանք սխալ զեկույցի կողմնակից են եղել, ապա ինչու են նշանակվել այս կարևոր պաշտոններին, եթե դեմ են արատահայտվել ապա ինչու չեք լսել նրանց խորհրդականներին»:
Փաշինյանը հայտնեց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում իրեն խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ պաշտպանության նախարարությունում, բայց ինքը չի արել պաշտոնանկություն և չի կարող ասել, որ զղջում է, քանի որ նոր նշանակվածները կհայտնվեին մեծ հեղեղի մեջ, որին չէին հասցնի տիրապետել:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
- Բանակցությունների համար նախ և առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար. Արա Այվազյան
- Պայմանավորվածություն կա Ռուսաստանից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին