ԵԽ պատգամավորը հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով՝ Բաքվում «ռազմավարի այգու» հետ կապված
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը գրավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Բաքվում «ռազմավարի այգու» բացման հարցով։
«Ես հրատապ գրավոր հարցում եմ ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին։ Պահանջում եմ գործողություններ՝ անընդունելի «ռազմավարի այգու» կապակցությամբ, որում ներկայացված են հայ զինվորների սաղավարտները, որոնք սպանվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ գործողությունները չեն խթանում տարածաշրջանում խաղաղությունն ու վստահությունը»,- գրել է Ֆուրլասը թվիթերում։
Հիշեցնենք, որ օրերս Բաքվի կենտրոնում Ալիևի մասնակցությամբ բացվել է «ռազմավարի այգի», որտեղ ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը՝ այդ թվում սնունդը, սաղավարտները։ Վնասված ռազմական տեխնիկայում, զորամասերում ներկայացված են սպանված, վիրավոր ու կապկպված հայ զինվորների մանեկեններ։
Հարակից հրապարակումներ`
- Մարինա Կալյուրանդ․ Այժմ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալն է
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները