ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
Այսօր ժամը 11։00-ին նախատեսված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց։ Քվորում չապահովվեց։
Ավելի ուշ մեկնարկած նիստում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը հայտնեց, որ նիստին ներկա են խորհրդի 32 անդամներից 17-ը, քվորում կա։
«Կարող ենք սկսել նիստի աշխատանքները»,-ասաց նա։
Խորհրդի անդամ Կառլեն Խաչատյանն առաջարկեց խորհուրդն անդրադառնա ու գոնե հայտարարություն ընդունի՝ հաշվի առնելով մյուս 15 անդամների կողմից նիստերը պարբերաբար տապալելու փորձերը։
«Առաջարկում եմ այն ներառել որպես օրակարգի 7-րդ հարց կամ ներառել ընթացիկ հարցեր բաժնում»,- նշեց նա։
Խորհրդի անդամ Քերոբյանի կողմից առաջարկ եղավ նիստում քննարկել խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Մալխասյանն ասաց, գրավոր նույն առաջարկը ներկայացնողներ էլ են եղել։
Խորհրդի անդամներից մի քանիսը նկատեցին՝ լուրջ ճգնաժամ է, պետք է նախ դա կարողանալ հաղթահարել, ապա անդրադառնալ մյուս հարցերին։
Նիստի ուղիղ հեռարձակումը՝ 168.am-ի։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում 7 հարց է ներառվել։ Նիստում ընդգրկված են այն նույն հարցերը, որոնք պետք է քննարկվեին դեռևս ապրիլի 1-ին հրավիրված նիստի ժամանակ, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չէր ունեցել:
Օրակարգային հարցերը ներկայացնում ենք ստորև.
1. 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գոր-ծունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վե-րաբերյալ հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետա¬կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:
2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո¬փոխությունների և լրացումների կատարման հաստատում:
3. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:
4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թա¬փուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:
5. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում: 6. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմա¬կեր¬պում:
7. Ընթացիկ հարցեր:
Նշենք, մինչ համալսարանում նիստն էր ընթանում, ԿԳՄՍ-ում հրավիրած ասուլիսում փոխնախարար Ժաննա Անդրեասյանը բացատրում էր, թե ինչու են որոշել հեռանալ հոգաբարձուների խորհրդի նիստից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին