Էգեյան ծովում 5.1 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել
Ապրիլի 13-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 2․5կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 19.6կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մուղլա նահանգին հարակից շրջաններում:
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․3 բալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան