Պետք է հասկանալ, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
«Հայտարարվեց, որ ձեր հրամանով է տեղի ունեցել զորակոչի դադարը՝ այն պայմաններում, երբ դուք միաժամանակ մարտակոչով էիք հանդես գալիս»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանը՝ նկատելով, որ վերջինս իր ելույթում անդրադարձավ միայն պատերազմին նախորդած բանակցային գործընթացներին և անհրաժեշտություն կա խոսել պատերազմը վարելու վերաբերյալ հնչած մեկնաբանությունների և թերությունների մասին:
Հիշեցնելով, որ «Մարտունի 3» զորամասի 7-րդ վաշտի զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են պատերազմում կազմակերպչական մի շարք թերությունների մասին և որ իրենց երեխաներին Հադրութ են տեղափոխել այն հանձնելուց երկու օր անց՝ պատգամավորը հետաքրքրվեց Փաշինյանի դիրքորոշման մասին:
Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պետք է նաև այսպիսի հարցեր քննարկեն, որպեսզի հասկանան, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել և արդյուք այդ թերություններն այն մակարդակի էին, որոնք կարող էին ազդել նրա ելքի վրա:
Բարձրացնելով զինծառայողների աշխատավարձերի խնդիրը՝ պատգամավորը հայտնեց. «Արդարացի դժգոհություն կա զինվորական ծառայություն իրականացնողների մոտ, որ քաղաքային պայմաններում աշխատող լեյտենանտ ոստիկանն ավելի բարձր է վարձատրվում, քան առաջնագիծը հսկող լեյտենանտը և այդ անարդարությունը հասկանալի է թե ինչ հետևանքներ կարող է ունենալ»:
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ զորահավաքը դադարեցնելու մասին հայտարարությունը անհեթեթ է և այն արած գեներալ-գնդապետը (Մովսես Հակոբյանը) մեծ պրոբլեմ ունի և պնդեց, որ գեներալը ցանկանում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, իսկ ինքը թույլ չի տվել:
Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը նաև պնդեց, որ Լելե Թեփե բարձունքի գրոհի որոշման հեղինակն էլ ինքը չէ, իսկ «Մարտունի 3» զորամասի 7-րդ վաշտի դեպքով կա ձերբակալված, որին, սակայն, մի քանի օր առաջ բաց են թողել՝ իր համար անհայտ պատճառներով:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան