Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։
Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»։
Ավելի վաղ լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավ ո՞վ եք, դուք լրագրողական աշխատանքին չեք կարողանում անդրադառնալ երեխուս նկարն եք տարածում: Սպառնում եք»։
Հրապարակումից հետո շատ լրագրողներ հայտնեցին իրենց աջակցությունը Անի Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները նոր արշավ են սկսել մեդիայի դեմ․ «Մեդիա Պաշտպան»
- Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը․ Ժուռնալիստների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան