Պայմանավորվածություն կա Ռուսաստանից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու. Ավանեսյան
Մեկնարկել է Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակով ինչո՞ւ է Հայաստանը հետ մնում աշխարհից։
«Ես ուսումնասիրել եմ պատվաստումների հետ կապված բոլոր վիճակագրությունները. ապրիլի 12-ի տվյալներով, աշխարհում արդեն իսկ պատվաստվել է 608 միլիոն 384 հազար մարդ, նույն ժամանակում Հայաստանում պատվաստվել է 565 հոգի։ Մենք էապես հետ ենք մնում ինչպես մեր հարևաններից, տարածաշրջանի երկրներից, այնպես էլ ԱՊՀ երկրներից։ Օրինակ, Վրաստանում արդեն իսկ 20 հազարից ավելի մարդ է պատվաստվել»,- ներկյացրեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին՝ առողջապահույան նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանը 2020 թվականից սկսել է ձեռնարկել միջոցներ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար նախնական պայմանավորվածությունների առումով։
«Երեկվանից Հայաստանում սկսվել են լայնամասշտաբ պատվաստումները։ Մենք ամեն օր ունենում ենք կորոնավիրուսի պատճառով մահեր։ Եվ պատվաստանյութը պետք է հնարավորություն տա խուսափել այդ մահերից։ Նշեմ, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա Ռուսաստանից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան