«Հրապարակ». ԲՀԿ-ում այլևս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը Շաքե Իսայանն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին, ով ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ կուսակցությունը ևս չորս փոխնախագահ ունի՝ Վարդան Վարդանյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան և Արմեն Արզումանյան: Ինչ վերաբերում է Շաքե Իսայանին, ապա վերջին տարիներին նա վայելում է Գագիկ Ծառուկյանի համակրանքը, և ԲՀԿ-ում այլևս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը հենց Շաքեն է լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում