Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդի քարտուղար Միքայել Մալխասյանը վստահ է՝ խորհրդի՝ ըդմիջված նիստը վաղը կշարունակվի։
«Ես լիահույս եմ, որ կազմը կհամալրվի։ Կգան, կընտրեն, թեկուզ իրենց համար նախընտրելի օրակարգով, բայց համալսարանի հոգաբարձունների խորհուրդը պետք է աշխատի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր համար էական չէ խորհրդի քարտուղար լինելը, կարևորն այն է, որ խորհուրդն աշխատի։
Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած պատճառները ներկայացրած դիմումների մասին, Մալխասյանը նկատեց, լիազորությունների դադարեցման մասին դիմում ներկայացրած անձանցից որևէ մեկը նման հիմնավորում չի ներկայացրել։
«Իրենք նիստին զուգահեռ են ասուլիս հրավիրել։ 15 հոգուց 13-ը հիմնավորում չեն ներկայացրել։ Ես չեմ կարող մեկնաբանել նրանց անձնական որոշումները»,-ասաց խորհրդի քարտուղարը։
Մալխասյանի խոսքով, եթե այսօր հնչեցրած մեկնաբանություններն անեին հունվարի 29-ին, երբ որոշումը հրապարակվել է ԵՊՀ պաշտոնական էջում, կամ դրանից օրեր անց, կամ մինչև ապրիլի 1-ի նիստը, ինքը միգուցե հասկանար։
«Նայեք օրացույցին, ինչքան ժամանակ է անցել, ինչի՞ այդ մասին չէին խոսում ապրիլի 1-ի նիստից առաջ»,-ասաց նա։
Նշենք, որ այսօրվա նիստում հոգաբարձունների խորհրդի անդամները հասցրեցին քննարկել օրակարգում ընդգրկված տասը հարցերից երկուսը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել