Միքայել Մինասյան. Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։
Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։
Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։
Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:
Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։
Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Բաքվում Ալիևի կազմակերպած ռազմական ավարի պուրակի մասին հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն էր արտասանել.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50». Նիկոլ Փաշինյան
- Միքայել Մինասյանը՝ Արամ Ա-ի պատասխանի մասին. Նման արձագանքն ավելացրեց կասկածներս
- Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Խոստանում եմ
- Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
- Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան