Շուշիի տեխնոլոգիակն ինստիտուտում կփորձարկեն Լոմոնոսովի համալսարանում ստեղծված գյուղնշանակության նյութը
«Հայաստան ենք բերել ՊՄՄ (պոլիմերային հանքային) նյութի 5 տոննա քանակ, որն օգտագործելու ենք Շուշիի տեխնոլոգիական ինստիտուտի հետ միասին»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Արևշատ Վարդանյանը:
Ասուլիսն անցկացվում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի հետ միասին:
Պրոֆեսորը հայտնեց, որ իր մասնակցությամբ Լոմոնոսովի ամալսարին Մեխանիկայի ինստիտուտում մշակվել է ՊՄՄ նյութը, որը թույլ է տալիս հողի մեջ պահեստավորել ջուր և լավ բերքատվություն ապահովել չջրվող հողատարածքներում:
Նա հայտնեց, որ ստեղծված նյութի փորձարկումն արդեն 3-4 տարի է ընթանում են, որին մասնակցում են տասնյակ կազմակերպություններ: Նրա խոսքով՝ նախորդ տարի նույն փորձարկումն արվել է նաև Շուշիի տեխնոլոգիական ինստիտուտի փորձարարական տարածքներում և արդյունքները ցնցող են եղել:
Պրոֆեսորի խոսքով՝ առանց պարարտացման մեկ հեկտարից ստացվում է 12 ցենտներ ցորեն, պարարտացումով՝ 43 ցենտներ, իսկ երբ առանաց հողը պարարտացնելու օգտագործել են ՊՄՄ-ն, ապա ստացել են 35 ցնտներ ցորեն, պարարատանյութի և ՊՄՄ-ի օգտագործմամբ՝ 82 ցենտներ:
Արևշատ Վարդանյանը հայտնեց, որ երեք գրամ ՊՄՄ-ը մեկ կգ հողին խառնելով այնտեղ կարելի է կուտակել 35-100 գրամ ավել ջուր, ինչի արդյունքում ստացվում է, որ բույսի համար անհրաժեշտ ջրի քանակը կրկնակի ավելացվում է առանց ջրելու՝ միայն անձրևների շնորհիվ:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ նախատեսվում է ներկրված մի քանի տոննա ՊՄՄ-ն օգտագործել ցորենի, յոնջայի, կորնգանի աճեցման համար և հաջորդ շաբաթ կսկսվի ցանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են