Հասարակություն 10:23 14/04/2021 Հայաստան

Սասունյան. Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից

Կարդացի հայ զինվորի սրտաճմլիկ պատմությունը, որը վիրավորվել է վերջին Արցախյան պատերազմի ժամանակ և ում բազմիցս մերժել են բուժել Հայաստանում։ Սա խայտառակություն է։ Հայաստանի կառավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար վտանգած երիտասարդները կարողանան իրենց վերքերը բուժել առանց բյուրոկրատական քաշքշուկների և կոպիտ մերժումների:

2020 թ․ Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայող Սիմոն Հովհաննիսյանը 2021 թ․ ապրիլի 3-ին բաց նամակ գրեց «Հետք» հետաքննական պարբերականին՝ նկարագրելով, թե ինչպես են բազմաթիվ բժշկական հիմնարկներ երես թեքել իրենից, երբ նա դիմել է բուժում ստանալու խնդրանքով։ Ցավոք, նրա մղձավանջային պատմությունը եզակի չէ։ Բազմաթիվ այլ վիրավոր զինծառայողներ բուժվելիս բախվում են նման աններելի դժվարությունների:

Հովհաննիսյանը գրեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին գնացել է Երևանի զինկոմիսարիատ և կամավորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, տեղափոխվել է Արցախի Մարտակերտի զորամասը և հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 18-ը ծառայել առաջնագծում։

Նոյեմբերի 10-ին, հրադադարից րոպեներ առաջ, նա վիրավորվեց հիթիռի հարվածից։ Հաջորդ ութ օրերի ընթացքում նա փորձեց կապվել զինվորական պաշտոնյաների հետ՝ իր և մյուս զինվորների համար բժշկական օգնություն ստանալու խնդրանքով։ Բախվելով անտարբերության՝ նա փորձեց ինքնակամ գնալ գունդ։ Ճանապարհին նա հանդիպեց բուժծառայության մեքենայի և համոզեց վարորդին, որ իրեն և ևս երկու անձնավորության տեղափոխի բժշկական հաստատություն՝ օգնություն ստանալու համար: Նրանց ուղարկեցին Դրմբոն գյուղում գտնվող հոսպիտալը, որտեղ ասացին, որ կոնտուզիա է ստացել: Սակայն, քանի որ նրա համար այլևս ոչինչ չէին կարող անել, առաջարկեցին գնալ Երևան։

Հովհաննիսյանը վերջապես ժամանեց Երևան՝ իր սեփական գրպանից վճարելով 45 հազար դրամ։ Նա գնաց Երևանում գտնվող զորամասը, ներկայացրեց փաստաթղթերը և օգնություն խնդրեց հիվանդանոց ընդունվելու համար: Զորամասում նրան ասացին․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշեց․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։

Պոլիկլինիկայում ասացին․ «Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը [քիթ-կոկորդ-ականջաբան]  կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր ուղեգրենք»։

Զինկոմիսարիատում ասացին․ «Տղա' ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի'ր քաղաքացիական հիվանդանոց»:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում նրան ասացին․ «Դուք մի քանի մասնագետի կարիք ունեք։ Եթե պետպատվեր եք ուզում, ապա այդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք»։ 

«Կանազ» հոսպիտալում ասացին․ «Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք»:

Զինկոմիսարիատում ասացին․ «Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը»։ Երբ նա վերադարձավ, հիվանդանոցում նրան ասացին․ «Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել»։
Այս քաշքշուկներից հոգնած՝ վիրավոր զինվորը որոշեց դիմել «Նաիրի» մասնավոր բժշկական կենտրոն։ Հետազոտությունից պարզվեց, որ նա ունի կոնտուզիա, լսողության կորուստ և ուղեղի ցնցում։

Նա վճարեց դեղորայքի և հետազոտության համար, իսկ հետո պարզեց, որ կան մի քանի պետական ծրագրեր, որոնք կարող էին իրեն անվճար դեղեր և բժշկական օգնություն առաջարկել: Նրան նաև ասացին, որ կարող էր դիմել զինվորական հաշմանդամության համար։

Ուստի նա դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն անմիջապես մերժեց նրա դիմումը։ Նրանք ասացին․ «Դուք չկաք պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակում»։ Հետո նա զանգահարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ բացատրելով իր խնդիրը: Նրան ասացին զանգահարել մեկ այլ հեռախոսահամարով: Երկու օր թեժ գծով որևէ պատասխան չստանալուց հետո, նրան երրորդ հեռախոսահամարը տվեցին, որով նա ամբողջ օրը զանգահարեց։

Վերջապես, երեկոյան մեկը պատասխանեց և կոպիտ ասաց. «Ինչո՞ւ եք ինձ զանգում: Ես նման գործերով չեմ զբաղվում»:

Նա կրկին զանգահարեց թեժ գծին։ Նրան պատասխանեցին․ «Գիտե՞ք՝ երևի դիմեք պաշտպանության նախարարություն»։ Այնտեղ որևէ մեկը չպատասխանեց։ Նա զանգահարեց պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն։ Ոչ մի պատասխան։ Էլեկտրոնային նամակ ուղարկեց։ Նորից, ոչ մի պատասխան․․․

Դրանից հետո նա զանգահարեց զինկոմիսարիատ։ Նրան ասացին․ «Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․»։ Նա նորից պատմեց իր ամբողջ պատմությունը։ Նրանք պատասխանեցին. «Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք»։ Նրանք երբեք չզանգահարեցին․․․

Նա կրկին զանգահարեց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն, որտեղ ասացին․«Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում»։ Նա պատասխանեց, որ չի կարող տրամադրել այդ փաստաթուղթը, քանի որ հիվանդանոցում հրաժարվել են բուժել իրեն: Նրանք ասացին, որ գնա զինկոմիսարիատ: Նա վերջին անգամ դիմեց այնտեղ և խնդրեց նրանց օգնությունը։ Պատասխանեցին. «Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներն անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր»:

Հետո վիրավոր զինվորը նամակ գրեց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ բացատրելով իր ամբողջ պատմությունը։ Նա երկու անհեթեթ հեռախոսազանգ ստացավ․«Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է»։ Նա պատմեց իր պատմությունը։ Նրանք ասացին․ «Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․»։ Նա ասաց, որ չունի, քանի որ իրեն չեն բուժել։ Պատասխանեցին․ «Կզանգենք», բայց այլևս երբեք չզանգեցին։

Վիրավոր զինվորն իր տխուր ու խճճված պատմությունն ավարտեց հետևյալ հզոր խոսքերով․ «Հիմա ի՞նչ,  վերջը ի՞նչ․․․ Այդ ու՞ր եք պարոնա՛յք, զարթնեք,  6 ամսից ավելի է անցել,   հազարներով ինձ նման տղերք կան․․․ Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած,  նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ  մեզ համար  մեռաք» Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը,  ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։ Ինձ՝  վիրավորիս առաջարկում եք  Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․  Հոգեբանական  ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի  ծնողի,  հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց  կամավոր ի հետ․․․ Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։ Անհապաղ լուծե՛ք․․․ Հակառակ դեպքում  մենք  ենք ձեզ  գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում։ Լուծե՛ք անհապաղ»։

Սա խայտառակություն է: Ես զարմացած եմ, որ ոչ մի հայ պաշտոնյա ներողություն չի խնդրել այս վիրավոր զինծառայողից և նրա նմաններից ու չի կազմակերպել նրանց անհապաղ բուժումը:

Այլապես, երբ տեղի ունենա հաջորդ պատերազմը, ոչ մի երիտասարդ չի ցանկանա կամավորագրվել կամ ծառայել բանակում։ Անկախ կուսակցական քաղաքական խնդիրներից, այս վիրավոր զինվորները մեր ազգի զավակներն են և արժանի են առավելագույն հոգածության: Նրանք վճարեցին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը և այժմ Հայաստանի կառավարության հերթն է հոգ տանել նրանց մասին։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}