Օնիկ Գասպարյան. Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը»,-Armlur.am-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։
Հիշեցնենք, վերջինն այսօր ասել էր, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։
«ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-ասել է Օնիկ Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
- Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
- «Հրապարակ». Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր
- «Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան