Ֆրանսիայի ԱԳՆ․ ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել Թուրքիայի դեմ՝ ագրեսիվ վարքագծի դեպքում
ԵՄ երկրները պատրաստել են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ այն դեպքում, եթե Անկարան ընտրի վարքի ագրեսիվ գիծ Արևելյան Միջերկրական ծովում և այլ տարածաշրջաններում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում, գրում է Tass-ը։
«Մենք Եվրոպային հակել ենք դեպի Թուրքիայի նկատմամբ հաստատուն, միասնական և հստակ գծի։ Մենք չենք ցանկանում սրացում, բայց պաշտպանում ենք մեր շահերը», - ասել է պետքարտուղարը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան պետք է ընտրի՝ կընթանա դեէսկալացիայի ճանապարհով, թե գերադասում է հավատարիմ մնալ ագրեսիվ ընթացքին, և այդ ժամանակ Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել»:
«Մենք անհրաժեշտության դեպքում պատրաստել ենք միջոցառումներ, ներառյալ պատժամիջոցներ», - զգուշացրել է Բոնը:
Միևնույն ժամանակ, Բոնը կարծում է, որ «Անկարան որոշ դրական ազդակներ է ուղարկել՝ իր նավերը Կիպրոսի տարածքային ջրերից դուրս բերելով, վերսկսելով բանակցությունները Աթենքի հետ, որոնք երկար ժամանակ չեն եղել, և առաջիկա քննարկումները Կիպրոսի վերաբերյալ»:
«Մենք դա կդիտենք որպես դրական ազդակներ, բայց նաև նշում ենք այլ կետերի վատթարացումը»,- ասել է պետքարտուղարը՝ նշելով, թե ինչ նկատի ունի, մասնավորապես, Թուրքիայի կողմից Ստամբուլի կանանց պաշտպանության կոնվենցիայից դուրս գալը, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ճնշումները:
Բոնն ասել է, որ ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերությունները կդառնան ԵՄ գագաթնաժողովի թեմաներից մեկը, որը տեղի կունենա այս տարվա հունիսին:
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ 2020 թ.-ին՝ Արևելյան Միջերկրական ծովի իրադրության սրման ֆոնին: Փարիզը թուրքական կողմին մեղադրեց Լիբիա զենք մատակարարելու, ինչպես նաև Սիրիայից այնտեղ զինյալներին տեղափոխելու մեջ: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտեց Թուրքիայի գործողությունները Հունաստանի ու Կիպրոսի դեմ ՝ դրանք որակելով որպես այդ երկրների ինքնիշխանության ոտնահարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան