«Մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելոող Նիկոլ Փաշինյանին իմքայլական պատգամավոր Կարապետ Մխչյանը հարցրեց Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ կա, 321 հոգի համարվում է անհետ կորած։
«Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, և ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց վերջիններս տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե այս վիճակագրությունը չփոխվի, ապա «մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։
Ապա նա խնդրեց, որպեսզի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեն մեր զոհերի հիշատակը։