14.04.2021. Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն՝ նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1543։
Հարակից հրապարակումներ`
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
- 13.04.2021. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն
- 08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները
- 07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
- 05.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
- 03.04.2021. Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է 2 աճյուն
- Որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է մեկ աճյուն
- Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան