«Լեռնային Ղարաբաղ. քրիստոնեական ժառանգությունը պահպանելու Եվրոպայի կոչը»․ ACI Stampa
ACI Stampa լրատվական գործակալությունը տպագրել է ծավալուն հոդված, հղում կատարելով եվրախորհրդարանականների կոչին և ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում վերջինս խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող թշնամական քաղաքականության մասին։
Դեսպան Նազարյանը ընթերցողի ուշադրությունն է կրկին հրավիրում Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի ու հետպատերազմյան շրջանում հայկական հոգևոր, մշակութային հաստատությունների ու սրբավայրերի միտումնավոր թիրախավորմանը, ինչպես նաև պատմության ընթացքում Արցախի ժողովրդի, Շուշիի եկեղեցիների, Ջուղայի խաչքարերի, հայկական շիրմաքարերի հանդեպ իրականացված նույնօրինակ վայրագություններին ու հանցագործություններին։
Կ․Նազարյանը խոսել է նաև տարածաշրջանում հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի պետական քաղաքականության մասին, որն ուղեկցվում է Բաքվի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտման դեպքերով, ու զուգահեռներ անցկացնում «Իսլամական Պետություն» զինյալների կողմից Պալմիրայի ու Նիմրուդի ոչնչացման հետ։
Կարեն Նազարյանը նշում է, որ բացի ֆիզիկական ոչնչացումից և վանդալիզմից Ադրբեջանը հետևողական կերպով իրականացնում է նաև հայ ժողովրդի ժառանգության յուրացման քաղաքականություն՝ Արցախի տարածքում գտնվող հայկական հուշարձանները ներկայացնելով որպես «աղվանական», ու դատապարտում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը որպես մշակութային թալանի փորձ։
Այս իրավիճակում ՀՀ դեսպանը կարևորում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը, միևնույն ժամանակ դատապարտելով Ադրբեջանի փորձերը խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղ ու նրա հարակից շրջաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան