Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել , թե Փաշինյանից առաջ Հայաստանին ինչ է առաջարկել Ալիևն ու մերժում ստացել
«Դեռ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ դառնալուց առաջ Ալիևը Երևանին առաջարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջոցներ, բայց հայկական կողմը հրաժարվեց»,- RBC-ի փոխանցմամբ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա մանրամասնել է, որ Ալիևն առաջարկել էր վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Նրա խոսքով, երբ լքի նախագահի պաշտոնը, շատ լավ բաներ կարող է պատմել այն մասին, թե ինչեր է առաջարկել Ալիևը Երևանին։
«Ահա առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց. «Լսի, դու հայերի հետ լավ հարաբերությունների մեջ ես, նրանց փոխանցի, որ պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև կօգնեմ զարգացնել Հայաստանը։ Նրանց փոխանցի, որ խաղաղ կարգավորեն այս հարցը»,-ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե երբ է կայացել այդ խոսակցությունն Ալիևի հետ։ Բայց նշել է, որ դա եղել է մինչև Փաշինյանը։
«Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը հրաժարվեց դրանից»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այդ իրադարձությունների մասին առաջին անգամ է հրապարակային կերպով խոսում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան