Կանադա-ՀՀ բարեկամության խումբ․ ԼՂ հակամարտությանը երկարատև և արդար միակ ;ուծումը պետք է ներառի ինքնորոշման սկզբունքը
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դիմել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյին՝ հայցելով Կանադայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ նամակով Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը հայցում է Կանադայի աջակցությունը՝
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջական ներգրավվածությանն ու այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման,
• Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի ապահովման,
• Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։
Նամակում ասվում է, որ ԵԱՀԿ-ի աշխատանքը ծայրաստիճան կարևոր է՝ հաղթահարելու այս հակամարտությունը։
«Միակ ճանապարհը՝ գտնելու երկարատև և արդար լուծում հակամարտությանը` արտացոլված է Հելսինկիի եզրափակիչ ակտում ու ներառում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-ասվում է նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան