Հայոց Բանակի մասին դավաճան Նիկոլն անցյալ ժամանակով է խոսում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 14-ին ԱԺ-ում արած հայտարարություններին.
«Դավաճանի այսօրվա ելույթի մասին այնուամենայնիվ ուզում եմ մի երկու դիտարկում անել։ Զուտ երեք փաստ, որոնք պետք է ֆիքսել անպայման։
ա) Բանակցային գործընթացի սպառված լինելու, պատերազմի անխուսափելիության, պարտության կանխորոշման ու նման բաների մասին նրա բոլոր դատողությունները հենված էին բացառապես Ալիևի խոսքերի ու դիրքորոշման վրա։ Ճիշտ է, դավաճանը հղվում էր ՀՀ նախկին ղեկավարների խոսքերին, բայց որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ Ալիևն այլևս չեր ուզում սպասել, Ալիևը չէր համաձայնվում մեր առաջարկներին, Ալիևը, Ալիևը, Ալիևը… Ակնհայտ է՝ բանացկությունների հարցում դավաճան Նիկոլի համար մեկ հեղինակություն կա՝ Ալիևը, որն էլ, ի դեպ, ժամանակին «ծանոթացրել» է կապիտուլյանտին բանակցությունների նրբություններին։
բ) Փորձելով պախարակել ՀՀ նախկին իշխանություններին՝ դավաճան Նիկոլը այնքան մահացու մեղքեր բարդեց Հայաստանի Հանրապետության վրա, որոնք լիուլի կարող են բավարարել Ադրբեջանին ու Թուրքիային ոչ միայն անցյալ պատերազմը, այլև Սյունիքի ու ՀՀ այլ տարածքների հանդեպ իրենց պահանջներն արդարացնելու համար։
գ) Հայոց Բանակի մասին դավաճան Նիկոլն անցյալ ժամանակով է խոսում։ Ավելին, այսօր նա ըստ էության խոստովանեց, որ մեր երկրի անվտանգության հետ կապված բոլոր հարցերն այսուհետ լուծելու է ռուսական կողմը։ Մեր բանակն էլ զբաղվելու է «մարտունակության բարձրացմամբ»։
Մնացածի մասին խոսելու իմաստ չկա։ Նրա արտաբերած ամեն բառը կա՛մ սուտ էր, կա՛մ կեղտ։ Ճիշտ են անում ՀՀ նախկին ղեկավարները, որ չեն արձագանքում։ Քաղաքական մեռելի հետ ոչ մի բանավեճ»։
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք պետք է ենթադրել, որ հետևել եք առաջին նախագահի հորդորին՝ պատերազմով տվել եք հողերը․ Ա․ Կոստանյանը՝ Փաշինյանին
- Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ դուք գնացել եք արկածախնդրության. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին
- Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
- Փաշինյանն էլ հարցեր ունի Շուշիի հետ կապված
- Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին. Գորգիսյանը՝ Փաշինյանին
- Պետք է հասկանալ, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
- Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի 7 տարածքի վերադարձ. Փաշինյան
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան