ՀՀ ՄԻՊ-ը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նա կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:
Քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը ևս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:
Նա ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Թաթոյանը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։
Քննարկման ընթացքում Պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
- «Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»
- Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
- ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է համագործակցի ՄԻԵԴ-ի հետ ու անհապաղ վերադարձնի հայ գերիներին
- Այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին՝ առանց ևս մեկ հանցագործության. Լարիսա Ալավերդյան
- Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների թվում է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
- Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ-ի Նախարարների կոմիտե
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան