Ծափեր՝ հետևի ոտքերով. Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը.
«Ո՞վ կպատկերացներ, որ Երրորդ հանրապետության վախճանը կգուժվի ԱԺ մեծամասնության՝ հետևի ոտքերով ծափերի ներքո։
«Նիկոլ հեռացիր»-ով այլևս խնդիրը չի լուծվելու. Մակունցը, Շիրակը, Տաթևիկը, Ալենը, Վահագը և այդպես մոտ 80 քանի հոգի՝ իրենց տեսակով, իրենց միկրոմիջավայրերով հո՞ մնալու են։ Նրանց թողած բարոյական ավերածությունը հսկայական է։
Մեկը դեպրեսիվ էր, մյուսը՝ անուղեղ, երրորդը մանդատի համար ուրանում է ամեն ինչ, մի մեծ խումբ մարդ է փնտրում Քոչարյանի համակարգում, որ ներում ստանա, ու դա ուղեկցվում է «մենք մեղք չունենք, մենք էդ աննորմալի գերիներն ենք» ֆրազով, մի այլ խումբ դա անում է Վանեցյանի մոտ, բայց նրանց բոլորին միավորում է հետևի ոտքերով ծափը։ Սա նոր Հայաստանի հիմնն է։ Ծափ՝ ընդդեմ Հայաստանի և հանուն «կորմի»։
«Պլյուս- մինուս 50 զոհ» մարդկային անբարոյականության կոորդինատների համակարգում մարդը, անհատը, պետությունը, հայրենիքը տեղ չունեն։ Մանդատ, աթոռ, պրեմիա։
Պարտվում է՝ ասում է՝ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ։
Հրեշավոր սխալ օպերացիա է կազմակերպվում, ասում է՝ ես մոդերատոր էի, մի գեներալ առաջարկել է, մեկ այլ գեներալ՝ իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ։
Քովիդը անկառավարելի վիճակում է, սպանում է աջ ու ձախ, կասի՝ վարչապետը վիրու՞ս է ախտահանում, թո՞ք է բուժում։
Բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի պիտանի՞ ես։
Այս վիճակում կա երկու պարտադիր քայլ.
1. Նրա հրաժարականի օրը սկսվում են նրա հեռացման համապետական ակցիաներ, ողջ երկիրը ոտքի ենք հանում։ Թե կուլիսներում ով ում հետ ինչ պայմանավորվել է՝ դա իրենց գործն է։
2. Պահանջում ենք դատահոգեբուժական, նարկոլոգիական փորձաքննություն։ Ամեն ինչ հուշում է, որ մենք լուրջ խնդրի հետ գործ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր իշխող ուժ՝ «Իմ Գայլը»․ Մարինե Սուքիասյան
- Մարինե Սուքիասյան . Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով
- Մարինե Սուքիասյան. Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն
- Մարինե Սուքիասյան. Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից