«Նախատեսվում է գնել 4 շարժակազմ և 27 նոր վագոններ»
«Արդեն մոտ 25 տարի է կանգնած են «Հյուսիս-Հարավի» աշխատանքները. Աշտարակ-Արթիկ հատվածի վրա ընդհանրապես 2018 թվականի նոյեմբերից աշխատանքներ չեն իրականացվում։ Այս ուղղությամբ ի՞նչ է արվում»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Հյուսիս-Հարավի» մասով 2020 թվականը բարենպաստ չի եղել, բայց տարվա ավարտին հաջողվել է չինացի գործընկերներին բերել Հայաստան, և արդեն մեկնարկել է Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի 42 կմ հատվածի շինարարությունը։
«Խոսքը վերաբերում է փորձնակն ասֆալտե շերտի տեղադրմանը, արդյունքների գնահատումից հետո ընկերությանը թույլ կտանք մեկնարկել ասֆալտապատման աշխատանքները։ Նախատեսվում է, որ այս աշնանը մենք արդեն կունենանք Թալին-Գյումրի 42 կիլոմետրանոց հատվածի 1 ուղղությամբ ասֆալտապատ ճանապարհ»,- ներկայացրեց նա։
Սուրեն Պապիկյանը հայտնեց նաև, որ որոշում կա «Հյուսիս-Հարավի» հարավային հատվածի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ուղղություններին։
«Այստեղ ունենալու ենք երկու թունել՝ Քաջարանի և Բարկուշատի թունելներ։ Երևի օգոստոսին մրցութային փաթեթը պատրաստ կլինի»,- նշեց նա։
ՏԿԵ նախարարը տեղեկացրեց նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ Հայաստանն ունի ընդհանուր համաձայնություն՝ առաջիկա 4 տարիների ներդրումը 39 միլիարդով ավելացնելու։
«Սրա շրջանակներում նախատեսվում է գնել 4 շարժակազմ և 27 նոր վագոններ։ Մայիսին այդ տեխնիկան կլինի ՀՀ-ում»,- ասաց Պապիկյանը։
Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ճանապարհի բոտոնե շերտը ասֆալտով փոխարինելը որոշակի գումարի ավելացում է նախատեսում, արդյո՞ք դա կոռուպցիոն ռիկեր առաջ չի բերում։
Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր միշտ կան, եթե մարդիկ հակված են մտնել կոռուպցիայի մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա