Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է. Վահան Քերոբյան
«Նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն կովիդի համաճարակի և պատերազմի պատճառով չեն իրականացվել:
Ըստ Դումանյանի՝ առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ այդ կենտրոնների բացմանն ուղղված դրամաշնորհների նախատեսված գումարը 110 միլիոն դրամ է:
«Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է»,- իր կողմից հավելեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նշեց, որ այդ կենտրոնները կնպաստեն դրա զարգացմանը: Վերջինս փորձեց բացատրել, որ քաղաքացիները տանից աշխատելու փոխարեն կարող են գնալ այդ կենտրոնները և այնտեղից հեռավար աշխատանքով զբաղվեն, քանի որ այնտեղ ինտերնետն ավելի լավ է և երեխաները չեն խանգարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախկինում արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանար հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ:
«Նման հնարավորությունները կառուցվում են հիմնականում ուտելիքի շուրջ»,- հիմնավորեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ հատկացվեց ապրիլին արցախցիների 68 հազարական դրամները տալու համար
- Կառավարությունն այսօր կհաստատի տիեզերական պատահարների քննության կարգը և կձևավորի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան