Ֆիլիպ Լինչ. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մենք ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:
Ամերիաբանկի մամուլի ծառայությունը հրապարակել է Լինչի հետ հարցազրույցը։
Հարց-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին։
Ֆիլիպ Լինչ- Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է նաև Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի շուկայական տնտեսություն և քաղաքացիների կենսամակարդակի բարելավում:
Ահա այսպիսին են Հայաստանն ու Ամերիաբանկը: Շատ հստակ է երևում ուղղվածությունը դեպի երկիր, քաղաքացիական հասարակություն և դեպի հաճախորդներ: Կարծում եմ` այս ամենը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել Ասիայում: Հարկ է նշել նաև աշխարհագրական դիրքը.Հայաստանը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող համաշխարհային առևտրի պատմական խաչմերուկում:
Կարևոր է նաև Սփյուռքի գործոնը: Այս առումով, կարծես, բնականոն կերպով ապահովվում է կապը Հայաստանի և աշխարհի միջև: Եվ վերջապես կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը: Ասիական տնտեսական հրաշքը բնութագրող թիվ մեկ գործոնը հենց քրտնաջան աշխատանքն է, ուղղվածությունը դեպի կրթությունը, կատարելագործումը:
Ես այս ամենը տեսնում եմ Ամերիաբանկի հետ իմ բոլոր շփումների ընթացքում:
Ֆիլիպ Լինչի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
- Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
- FRV-ն, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտել է ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
- Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
- Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ
- Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի