Աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ հայ գերիների վերադարձի պահանջով
Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք երկրներում:
Ամբողջ աշխարհով մեկ հայերը կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք դեռ գերության մեջ են՝ 2020 թ-ի ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով:
Համահայկական բողոքի ակցիա միաժամանակ տեղի են ունեցել աշխարհի 15 քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Ժնևում, Վարշավայում և այլուր։
Մասնավորապես՝ Բեռլինում մի խումբ հայեր «Սզատություն գերիներին» պաստառներով բողոքի ակցիա են իրականացրել։ Նույնը տեղի է ունեցել Ֆրանսիայում։
Մոսկվայում բերման են ենթարկվել խաղաղ ցուցարարներին, որոնք ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ գերիների ազատության պահանջով։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին