Նահատակված դաշնակցական կամավորները հետմահու պարգևատրվել են
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նահատակ կամավորները։
Պարգևները հանձնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։
Հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ են ստացել Մհեր Հարությունյանը, Գեղամ Մուշեղյանը, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններ՝ Քրիստափոր Արթինը, Կիմ Խաչատրյանը, Մայիս Նազարյանը։
Նահատակ մյուս մարտիկներն ստացել են «Արիության համար» մեդալ։
Ընդհանուր առմամբ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունից հետմահու պարգևատրվել է 28 կամավոր։ Պարգևներն ստացել են նրանց զավակները, կանայք, ընտանիքի անդամները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան