Պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ հատկացվեց ապրիլին արցախցիների 68 հազարական դրամները տալու համար
«Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հայտկացնել 7 մլր 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4 ամսյա ծրագրի ապրիլ ամսվա գումարի ֆինանսավորմանը»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով զեկուցվող հարցերից մեկը:
Նա հիշեցրեց, որ գործադիրի որոշմամբ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց, որով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի:
Նախարարի խոսքով՝ արցախցիներին տրված աջակցության ընդհանուր գումարը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ:
Նրա հավաստիացմամբ՝ կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, որի արդյունքում ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան