Առողջապահության նախարարը սպառնաց շատ լուրջ պայքարել պատվաստումների դեմ արտահայտվողների դեմ
«Բոլոր գործադրվող ջանքերին հակառակ, որոշ ուժերի, մարդկանց կողմից փորձ է արվում խաթարել պատվաստումների նկատմամբ վստահությունը»,- Աժ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և շեշտեց, որ դրա դեմ շատ լուրջ պայքար են տանելու:
Վերջինս ներկայացնում էր ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության ոլորտի վիճակը:
Նախարարը հայտնեց, որ պատվաստումը դիտարկվում է որպես դարման վարակի հաղթահարման ուղղությամբ, որը պետք է հնարավորություն տա վերադառնալու բնականոն կյանքին և ցտեսություն ասելու բոլորի կողմից չսիրված դիմակներին, տնտեսական գործունեության և ճամփորդության սահմանափակումներին:
Ավանեսյանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում իրականացվել է 595 հազար թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 159 հազար դրական դեպք և նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ1870-ը բուժում էին ստանում:
Ըստ նախարարի՝ նույն օրվա դրությամբ 2828 մահվան դեպք էր գրանցվել:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախորդ տարի 40 հազարից ավելի հիվանդ օգտվել է հիվանդնոցային բժշկական օգնությունից և շնորհակալություն հայտնեց բուժանձնակազմին համավարակի և պատերազմի ժամանակ կատարած աշխատանքի համար:
«Այսօր էլ ունենք կայուն լարված իրավիճակ, պայմանավորված Կովիդ-19 համաճարակով: Օրական ունենում ենք 800-900 հիվանդ, որոնք բժշկական օգնություն են ստանում տանը՝ պոլիկլինիկանների հսկողությամբ»,- հայտնեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ մի քանի օր է սկսվել են լայնածավալ պատվաստումները, որի ընթացքում պատվաստվելուց հետո քաղաքացին կես ժամ մնում է հիվանդանոցում, այնուհետև անցնում իր առօրյա կյանքին:
Հարակից հրապարակումներ`
- «Նախատեսվում է գնել 4 շարժակազմ և 27 նոր վագոններ»
- Ո՞ւր է ժողովրդ փողը. Ուրիխանյանը՝ Մհեր Գրիգորյանին