Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար՝ ավերիչ հրդհից 2 տարի անց
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստուգել է Փարիզի Աստվածամոր տաճարում ընթացող վերանորոգման աշխատանքները՝ 850 տարվա հնություն ունեցող հուշարձանում բռնկված հրդեհից երկու տարի անց: Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ «տպավորված է» «կատարված ամբողջ աշխատանքով»:
«Մենք խուսափեցինք վատթարագույնից», -հավելել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ 2019թ․-ի ապրիլի 15-ի երեկոյան բռնկված հրդեհը մեծ վնաս է հասցրել տաճարին։ Տանիքը հիմնականում քանդվել է և տաճարի կառուցվածքային ամբողջականությունը թուլացել: Ապակե պատուհանները և ներսում առկա շատ գործեր նույնպես վնասվել են բոցերից կամ դրանց մարելու համար օգտագործված ջրից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան