Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները
Ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Հավատով խոստովանում եմ» համերգը, որի ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի և այլոց ստեղծագործություններ: Այս մասին տեղեկանում ենք «Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից:
Հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունի հետևել համերգի ուղիղ հեռարձակմանը «Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» յութուբյան ալիքում:
Կատարողներ՝
Վարսենիկ Ավանյան (մեցցո սոպրանո)
Սերգեյ Պոլտավսկի (ալտ)
Վասիլի Կորոստելյով (դուդուկ)
Կարինա Պողոսբեկովա (դաշնամուր)
Տղամարդկանց երգչախումբ և QUESTA MUSICA համույթ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ֆիլիպ Չիժևսկի
Սկիզբը՝ 19:30 (Երևանի ժամանակով՝ 20:30)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան