Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի մոտ 600 կրկնավարակի դեպք. առողջապահության նախարար
«Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի մոտ 600 կրկնավարակի դեպք»,- կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության ոլորտը ներկայացնելիս խորհրդարանում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պատախանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը հայտնեց, որ առողջապահական գերատեսչության մասնագիտական կառույցը հետազոտություն է արել, թե այս կրկնակի դրական թեստերի հետևում ինչ պատկեր կա:
Նրա խոսքով, ուսումնասիրությունների ժամանակ դիտարկել են, թե ինչ ժամանակահատվածում են կատարվել թեստավորումները, քանի որ 90 օրից ավելի պետք է լինի այդ թեստավորումների միջակայքը, որպեսզի արձանագրվի կրկնավարակ: Նախարարը սակայն չներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները։
«Այս պահին մոտ 20 հազար կրկնավարակ է գրանցվել ողջ աշխարհում, որը ցույց է տալիս մարդկանց կրկին վարակվելու հավանականությունը»,- նկատեց Անահիտ Ավանեսյանը և ուրախալի համարեց, որ այդ թիվը շատ մեծ չէ, բայց պնդեց, որ դեռ վաղ է եզրակացույթուններ անելու համար:
Նա վստահություն հայտնեց, որ համաշխարհային գիտական կառույցներն առաջիկայում իրենց հետազոտությունների արդյունքերը կհրապարակեն և Առողջապահության նախարարությունն ու հասարակությունը ավելի հստակ տեղեկատվություն կունենա կրկնավարակների դեպքերի պատճառների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը սպառնաց շատ լուրջ պայքարել պատվաստումների դեմ արտահայտվողների դեմ
- Պայմանավորվածություն կա Ռուսաստանից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու. Ավանեսյան