Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում սկսված գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում սկսված գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Արցախի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս սակրավորների կողմից չպայթած ռազմամթերքից մաքրված դաշտերում:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն նաև ապահովում են սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում ցանքի գործողությունների անվտանգությունը:
«Ցանքը գրեթե ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց սահուն: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ ցանքը առանց ընդհատման կիրականացվի: Գարնանացանի աշխատանքներն ավարտված են, հուսանք, որ մինչև աշուն, մեր շնորհիվ, տեղի բնակչությունը կստանա լավ բերք»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել է 1960 հա տարածք, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25,5 հազար պայթուցիկ օբյեկտ, որոնք ոչնչացվում են հատուկ պոլիգոններում պայթեցման միջոցով և անհրաժեշտ անվտանգության միջոցառումների պահպանմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին
- Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ
- Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրին է փոխանցվել ռուսական հումանիտար բեռը