Պարտությունը ձերն է, բայց զոհերը մերն են. Թագուհի Թովմասյանը՝ իշխանություններին
«Մենք քննարկում ենք Հայաստանի պատմության ամենամահաբեր տարվա հաշվետվությունը»,- ելույթ ունենալով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ՝ հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հիշեցրեց, որ նախորդ տարի պատերազմում ունեցել ենք ավելի քան 4000 զոհ, իսկ կորոնավիրուսից՝ 2828+600:
Պատգամավորը նկատեց, որ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին պատասխանելու փոխարեն Աժ-ում վերջն երկու օրում տեսել է նախընտրական տրամադրություններ, քաղաքական հայտարարություններ, քաղաքականության մեջ նոր ձևով ներգրավվելու հայտեր, կամ նոր գործիքկազմով քաղաքական գործունեություն ծավալելու ձգտումներ:
Թովմասյանը շեշտեց, որ ավելի առարկայական էր պատկերացնում հաշվետվության քննարկումը, սպասում էր, որ այն պետք է առնչվեր ՀՀ քաղաքացիների կյանքին, բայց իշխանությունները և խորհրդարանական մեծամասնությունը նախընտարկան քարոզչության ճանապարհով գնացին:
«Երբ ձեր կողմից հնչում է տեսակետ, թե պարտությունը մերն է, ես ուզում եմ ասել, որ այո՝ պարտությունն առաջին հերթին ձերն է, բայց և բոլորինս է: Եթե պարտությունը ձերն է, ապա ակնհայտորեն զոհերը մերն են»,- հայտնեց Թագուհի Թովմասյանը և տեղեկացրեց, որ կոնկրետ ինքն ունի բարեկամներ, որոնք Քարվաճառում են զոհվել և այժմ խնդիր ունի մարդկայնորեն նրանց հարազատների հետ շփվելու, քանի որ Քարվաճառը հանձնել են:
Պատգամավորը նկատեց, որ պարտությունը իշխանությանն է, բայց դրա տարածքային կորուստները հասարակությանն է, քանի որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են զգում տարածքների կորստի հետևանքները:
«Պարտությունը ձերն է, բայց անվտանգության խնդիրը մերն է, քանի որ սահմանին ապրող քաղաքացին է զգում անվտանգության խնդիրը և նրա երեխաները չեն կարողանում ազատ ու անվտանգ շրջել Հայաստանի մի շարք բնակավայրերում»,- շեշտեց պատգամավորը և բացատրեց, որ այսօր չկան կահավորված խրամատներ և դիրքեր, որոնք նախկինում գոնե տեսանելիորեն կային:
Ըստ պատգամավորի՝ այսօր Հայաստանի զինվորն ավելի վատ է հագնվում, քան թշնամունը և այն ամեն օր սահմանին տեսնում է թշնամին:
Թովմասյանը նկատեց, որ պատերազմից 5 ամիս հետո չի տեսնում այն փութաջան աշխատանքը, որպեսզի արագ ուղղվի երկրի մեջքը և դիմակայի տարածաշրջանային մարտահրավերներին:
«Պարտությունը ձերն է, հետևանքները մերն է՝ քաղաքացիներինս»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարությունն աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ. Տարոն Սիմոնյան
- Ով մնում է շտապօգնության հույսին կա՛մ պիտի մահանա, կա՛մ պիտի վատթարանա առողջական վիճակը. Թովմասյան
- Առողջապահության նախարարը սպառնաց շատ լուրջ պայքարել պատվաստումների դեմ արտահայտվողների դեմ
- Թուրքիայից Հայաստան էր ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք. Գրիգորյան
- «Նախատեսվում է գնել 4 շարժակազմ և 27 նոր վագոններ»
- Պայմանավորվածություն կա Ռուսաստանից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու. Ավանեսյան